ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակցուհի Դանիելա Գրինը տեղափոխվել է Սիրիա և ամուսնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի հետ, հայտնում է CNN-ը:
Գրինը ամուսնացել է այն ահաբեկչի հետ, ում գործերով զբաղվել է: Նա ղեկավարության ստել է իր տեղաշարժի մասին: Ամերիկուհին Սիրիա է տեղափոխվել 2014 թվականին և իր ամուսնուն զգուշացրել վերջինիս դեմ իրականացվող քննության մասին:
Ինչ վերաբերում է Գրինի ընտրյալին, ապա խոսքը վերաբերում է Գերմանիայի նախկին քաղաքացի Դենիս Կուսպերտին, ով այժմ ավելի հայտնի է Աբու Թալհա ալ-Ալմանի անունով: Նա զբաղվում է ԻՊ-ի համար գորհայիններ հավաքագրելով: