Հասարակություն 

Պայթյուն՝ Տորոնտոյի ֆինանսական կենտրոնում

Տարանտոյի ֆինանսական կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում առաջացած ծուխը խախտել է երթևեկությունը:

Պայթյունը որոտացել է թաղամասում, որտեղ գտնվում են Տորոնտոյի 5 գլխավոր բանկերի գրասենյակները:

Հրշեջների փոխանցմամբ, այրվել են ստորգետնյա տրանսֆորմատորները, պատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունն իր հերթին հայտնում է, որ տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ, իսկ տուժածներ չկան:

 

Նույն շարքից