ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այսօր վերջինս հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Այո, հաստատում ենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերել է ավելի վաղ Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 2-ին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունենալու և քննարկելու են Սիրիայի պատերազմին վերաբերող հարցեր: