Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը ցանկանում են 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նախագահի պաշտոնում կրկին տեսնել Վլադիմիր Պուտինին: Այս մասին վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն, Պուտինի հետագա նախագահությանը կողմ է ռուսաստանցիների 64 տոկոս: Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում նոր մարդու ցանկացել են տեսնել հարցվածների 22 տոկոսը: