Հասարակություն 

Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն

Մայիսի 2-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 35 AT 052 (վարորդ` Ա. Պ.) և «Opel Astra» մակնիշի 34 UZ 533 (վարորդի տվյալները բացակայում են) պետհամարանիշերով ավտոմեքենաները, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.  վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել են ավտոմեքենան և իրականացրել վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից