Հասարակություն 

ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկում են Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը. Ինտերֆաքս

Հայաստանի արդարադատության նախարարությունում քննարկում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի  պատժի կրման վայրի հարցը:

«Վալերի Պերմյակովը դատապարտվել է և հայկական, և ռուսական դատարաններով: Այս պահին քննարկվում է նրա պատժի կրման վայրի հարցը»,-ասել են նախարարությունից Ինտերֆաքսի հետ զրույցում:

Իր հերթին Պերմյակովի դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ վերջինս տեսականորեն կարող է ուղարկվել Ռուսաստան:

ՀՀ արդարադատության նախարարությունը նաև հերքել է այն տեղեկությունները, որ Պերմյակովը կարող է փոխանակվել Ռուսաստանում իր պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ:

Նույն շարքից