Հասարակություն 

Շվեյցարիայում սպասում են նոր ահաբեկչությունների

Շվեյցարիայի հետախուզության դաշնային ծառայությունը (FIS) նոր ահաբեկչություններ է սպասում  երկրի տարածքում և ամբողջ Եվրոպայում: «Շվեյցարիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը շարունակում է բարձր մնալ»,-ասված է Շվեյցարիային սպառնացող վտանգների մասին FIS-ի ամենամյա հաշվետվության մեջ:

FIS-ի կարծիքով հատկապես վտանգավոր են այն անձինք և խմբերը, որոնք ոգևորված են ԻՊ-ի գաղափարներով: Ենթադրվում է, որ վերջիններս կարող են հարձակումներ գործել Շվեյցարիայում կամ այդ երկիրն օգտագործել որպես բազա այլ երկրների վրա հարձակվելու համար:

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ Շվեյցարիայում ուշադրության կենտրոնում է գտնվում ավելի քան 500 օգտատեր, որոնք սոցկայքերն օգտագործում են  ջիհադիստների գաղափարները տարածելու համար:

 

 

Նույն շարքից