33 ամիս անկուսակցական լինելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդամագրվել է հարազատ կուսակցությանը՝ Արդարություն և զարգացում իշխող ուժին: Արարողությունը տեղի է ունեցել վերոնշյալ կուսակցության շտաբ-բնակարանում:
Նշենք, որ մինչև Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, երկրի նախագահն իրավունք չի ունեցել կուսակցական լինել, ինչի պատճառով էլ 2014 թվականին նախագահ դառնալուց հետո Էրդողանը լքեց հարազատ կուսակցությունը, սակայն սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Թուրքիայի նախագահը իրեն շնորհեց նաև այդ հնարավորությունը:
Հավելենք, որ Էրդողանն, ամենայն հավանականությամբ,կրկին կգլխավորի Արդարություն և զարգացում կուսակցություն: