Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է աշխատանքային թոշակի մասին փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կատարվող փոփոխության համաձայն, հարևան երկրում տղամարդկանց համար թոշակի տարիք է սահմանվում է 65 տարեկանը՝ նախկին 63-ի փոխարեն, կանանց համար ևս 65-ն է սահմավել որպես թոշակի տարիք՝ նախկին 60-ի փոխարեն:
Փոփոխությունը կատարվելու է աստիճանաբար: Այսպես, տղամարդկանց համար թոշակի տարիքը կբարձրանա ամեն 6 ամիսը մեկ՝ մեկ տարով, մինչև 2021 թվականը, իսկ կանանց համար նույնը տեղի կունենա, բայց արդեն մինչև 2027 թվականը:
Սա վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ անկախ մասնագիտությունից: