Հասարակություն 

Ոչինչ չի ազդում այս խանութը օգտագործողի վրա, որովհետև վրան Երևան Սիթի է գրվա՞ծ. Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա Մալաթիայի Բաբաջանյան 48 հասցեում գտնվող Երևան Սիթի խանութի դիմացի տարածքն է, որտեղ նախկին սեփականատիրոջ` տիկին Սոֆյայի քրտնաջան ջանքերով հրաշալի կանաչ խնամված պուրակ էր: Արդեն երկու շաբաթ է, որ ահազանգում եմ տնօրենին կանաչ տարածքն ամբողջությամբ վերականգնելու համար, նաև ասել եմ, որ նման դեպքերում Ավագանու որոշմամբ` կտուգանվեք: Տուգանելու առաջարկով դիմել եմ նաև Մալաթիա վարչական շրջանի կոմունալի պետին, սակայն ոչ մի փոփոխություն։ Ոչինչ չի ազդում այս խանութը օգտագործողի վրա, որովհետև վրան Երևան Սիթի է
գրվա՞ծ։
Մալաթիա վարչական շրջանի ղեկավար պարոն Ալեքսանյան, ես, նաև որպես այդ թաղամասի բնակիչ, պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել վերոնշյալ կանաչ տարածքը։

Նույն շարքից