Հասարակություն 

Քայլի Ջեների սուպեր սելֆին ավելի քան 2 միլիոն լայք է հավաքել ընդամենը մի քանի ժամում

Նյու Յորքում տեղի է ունեցել Met Gala 2017 ամենամյա նորաձեւության երեկոն: Երեկոյին շարքային քաղաքացիներ չեն մասնակցում, քանի որ այնտեղ միայն հայտնվելու համար անհրաժեշտ է մոտ 300 հազար դոլար: Սա հաշվի առնելով՝ բնական է, որ երեկոյին մասնակցել են աստղերը, որոնց թվում է եղել նաև Քիմ Քարդաշյանի քույրերից՝ Քայլի Ջեները: Վերջինս չի կարողացել պահը բաց թողնել և սուպեր սելֆի է արել զուգարանում՝ հավաքելով մեծ թվով աստղերի:

Բացի Քայլիից, սելֆիում կարելի է տեսնել դերասան Էշթոն Սանդերսին, ոճաբան Լյուկ Սաբբաթին, ռեփեր ASAP Rocky-ին, Քենդել Ջեներին, Մայքլ Ջեքսոնի դստերը՝ Փերիս Ջեքսոնին, մոդել Լիլի Օլդրիջին, երգիչ Ֆրենկ Օուշենին և այլն:

Ընդամենը մի քանի ժամում այս սելֆին հավաքել է ավել քան 2 միլիոն լայք  58 հազար մեկնաբանություն:

Նույն շարքից