Հասարակություն 

Սպասվող ջրանջատումների մասին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ,

• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն եւ Սարի Թաղ թաղամասերի,

• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Գլինկայի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների եւ 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների եւ նրբանցքի, Երեւանի ոստիկանության վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի,

• Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից