Հասարակություն 

Քաղաքացին մոլորվել է

analitik.am

Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Փ.-ը ընկերոջ հետ մեկնել է Հարթավան գյուղի անասնագոմեր:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են Գ. Փ.-ին, այնուհետև ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին:

Նույն շարքից