Քաղաքականություն 

Թրամփն ու Պուտինը որոշել են համագործակցել Սիրիայի հարցում

analitik.am

Մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայում բռնության դադարեցմանն ուղղված համագործակցության հարցը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Նախագահներն ընդհանուր հայտարարի են եկել այն հարցի շուրջ, որ բոլոր կողմերը պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Սիրիայում բռնությանը վերջ տրվի, ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Նախագահները խոսել են անվտանգության գոտի ստեղծելու հնարավորության մասին և քննարկել են հարցեր, որոնք վերաբերում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարին:

Վաշինգոտն նաև հայտնել է, որ իր ներկայացուցչին ուղարկելու է Աստանա, որտեղ մայիսի 3-4-ին բանակցություններ են ընթանալու սիրիական հարցով:

Կրեմլն իր հերթին հայտնել է, թե կողմերը որոշել են շարունակել շփումները և կողմ են արտահայտվել հանդիպումներ կազմակերպելուն:

Նույն շարքից