Հասարակություն 

Թբիլիսյան խճուղում «Mitsubishi Pajero iO»-ն բախվել է էլ.սյանը

analitik.am

Մայիսի 2-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 SD 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1951 թ. ծնված Վ. Գ.) բախվել է էլ.սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1958 թ. ծնված Կ. Հ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից