Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան հրաժարվում է վճարել 100 միլիարդ եվրո Brexit-ի համար

analitik.am

Մեծ Բրիտանիան հրաժարվում է վճարել 100 միլիարդ եվրո  Brexit-ի համար: Այս մասին հայտարարել է Եվրամիությունից Միացյալ Թագավարության դուրս գալու գործերով նախարար Դևիդ Դևիսը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք պետք է մանրամասնորեն քննարկենք, թե որոնք են մեր իրավունքները և պարտականությունները»,-ասել է նա: Բրիտանացի նախարարը նաև հավելել է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ որևէ պաշտոնական ինֆորմացիա չի ստացել, թե որքան պետք է վճարի ԵՄ-ից դուրս գալու համար:

The Financial Times-ն ավելի վաղ գրել էր, թե Գերմանիան և Ֆրանսիան պնդում են, որ Մեծ Բրիտանիան պետք է 100 միլիարդ վճարի ԵՄ-ից դուրս գալու համար:

Նույն շարքից