Հասարակություն 

Լուսամուտի մոտ նստելու համար ծեծկռտուք՝ օդանավում /տեսանյութ/

Տոկիոյից Լոս Անջելես թռչող օդանավում տղամարդիկ ծեծկռտուք են սարքել, որի տեսանյութը հայտնվել է YouTube-ում:

Ծեծկռտուքը նկարահանած Կորի Աուերը CNN-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ կարմիր վերնաշապիկով տղամարդը մոտեցել է միջադեպի մյուս մասնակցին, վիրավորել վերջինիս և հարվածներ հասցրել:

Տղամարդկանց փորձել է հանգստացնել օդանավի անձնակազմը, սակայն դա միանգամից չի ստացվել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ծեծկռտուք սկսվել է լուսամուտի մոտ նստելու համար:

Նույն շարքից