Հասարակություն 

Մայրաքաղաքում մեկնարկում է անվտանգության արշավ

Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երևանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:

Արշավի շրջանակներում իրականացվելու են շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք կոչված են լինելու կատարելագործել տարբեր կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները: Ամսվա ընթացքում անցկացվելու է շուրջ երեք տասնյակ վարժանք` տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում:

Աղբյուրը՝ mes.am

Նույն շարքից