Մինչ արագ զարգացող քաղաքական կարիերան, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ամուսնանալ իր սպիտակամորթ ընկերուհու հետ՝ վախենալով, որ միջռասսայական ամուսնությունը կարող է խաչ քաշել իր ջանքերի վրա: Այս մասին գրում է Daily Caller-ը, որը ծանոթացել է նախկին նախագահ կենսագրության հետ:
Համաձայն տեղեկությունների, Օբաման Չիկագոյում ապրելու տարիներին ապրել է սպիտակամորթ (կիսով չափ ճապոնուհի,կիսով չափ հոլանդուհի) Շեյլա Միյոշ Ջագերի հետ, ում 1986 թվականին ամուսնության առաջարկ է արել: Սակայն դրան դեմ է եղել աղջկա հայրը, ով չի հասկացել, թե ինչպես պետք է Օբաման բարեկեցիկ կյանքով ապահովի իր դստերը: Հարսանիքը հետաձգվել է:
1987 թվականից հետո զույգի մոտ տարաձայնություններ են սկսվել ռասսայական հողի վրա: Օբամային շատ է հուզել Իլլինոյիսի նահանգապետ Ռիչարդ Նյուհաուսի օրինակ, ով ամուսնացած էր սպիտակամորթ աղջկա հետ և մշտապես քննադատվում էր դրա համար:
Օբաման սիրել է Ջագերին, սակայն իրեն զգացել է ինչպես երկու կրակի միջև՝ ի վերջո ընտրելով կարիերան:
Պարբերականի տեղեկություններով, Ջագերըն այժմ պրոֆեսոր է Օհայոի համալսարաններից մեկում: