Քաղաքական 

Փաստորեն, ՀՀԿ-ում պարզապես օգտագործեցին Արման Սահակյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ստացել 18 հազար 695 քվե, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Արման Սահակյանը կատաղի պայքար էր մղում ձայն ստանալու համար, ընդհուպ մինչև ընդհարվելով նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուների հետ:

Փաստորեն, ՀՀԿ-ում պարզապես օգտագործեցին Արման Սահակյանին՝ ձայն ստանալու համար ու ժպիտով ճանապարհ են դնում: Ու տեսակետ կա, որ թեև Սահակյանն ինքն ուզում էր կառավարության փոխարեն խորհրդարան գնալ, բայց Սերժ Սարգսյանը չթողեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից