Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայի հարցով հուշագիրը

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Աստանայում Սիրիայի հարցով խաղաղ կարգավորման շուրջ համաձայնությունը և անվտանգության գոտնիներ ստեղծելու մասին որոշումը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

«Կարևոր է, որ այս համաձայնագիրը բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավոր քարտուղարը ողջունում է բոլոր զինատեսակների օգտագործման արգելքի մասով որոշումը, ինչպես նաև որոշումը, որը վերաբերում է արագ, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տեղ հասնելուն»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ մայիսի 4-ին Աստանայում 3 պետություններ՝ Ռուսաստանը, Իրան և Թուրքիան հուշագիր ստորագրեցին Սիրիայում 4 անվտանգության գոտի ստեղծելու մասին: Այդ գոտիներում արգելվելու է զենքի օգտագործումը  և այնտեղ է տեղափոխվելու մարդասիրական օգնությունը:

Նույն շարքից