2017/05/05 15:17 Հասարակություն Գողության մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր Մայիսի 4-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Ավետ Ա.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: