«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հասարակություն 

Վահե Ղազարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն լրագրող կատեգորիայում:  Կատեգորիա I-2

Ծնվել է 1976թ. մայիսի 20-ին, Երևանում:

1993թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ: Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ:

2001թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը: 2002-05թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը:

2006-2008թ.թ. եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը:

2008-2009թ.թ. եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-2010թ.թ. զբաղեցրել է  «ATV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2010-2011թ.թ. զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012թ-ից «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: Նաև «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է:

Նույն շարքից