SHAMSHYAN.com- ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Մանրամասն՝ shamshyan.com