Հասարակություն 

Ովքեր են մասնակցել միջադեպին. Նոր մանրամասներ՝ Կոմիտասի պողոտայում ՊՆ և ՃՈ աշխատակիցների ծեծկռտուքից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի միջև։

Մանրամասն՝  shamshyan.com 

Նույն շարքից