Քաղաքականություն 

Ադրբեջանում Թուրքիայի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան

analitik.am

Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի ամար: Այս մասին «Интерфакс»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես հասկանում եմ, որ հիմա շատ դրական ժամանակահատված է Ռուսաստանի և Թուրքիայի երկխոսության համար: Սակայն ես աչքաթող չէի անի նման լուրջ սպառնալիքը»,-ասել է Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Անկարան բացակասական ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության վրա, քանի որ բացահայտորեն աջակցում է Բաքվին՝ դա անելով քաղաքական հարցերում, զենք  և տեխնոլոգիաներ մատակարարելով և այլնով, ինչը փոխում է տարածարջանի դինամիկան. «Դա շատ լուրջ սպառնալիք է ստեղծում այդ թվում նաև Ռուսաստանի հարավային ճակատում, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում Դաղստանի սահմանի մոտ»:

Նույն շարքից