Հասարակություն 

Մայիսի 911 տոնական շքերթ (փոփոխություններ ժամային գրաֆիկում)

Փրկարարների յուրօրինակ շնորհավորանքը Հաղթանակի օրվա կապակցությամբ

Ելնելով Հաղթանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումներից՝ ՀՀ ԱԻՆ «Մայիսի 911» տոնական շքերթի ժամային գրաֆիկում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին:

Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:

Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:

Աղբյուրը՝ mes.am

Նույն շարքից