Հասարակություն 

Հույս ունենք դու հպարտ ես, եղբայր. Վին Դիզելը կրկին հիշել է Փոլ Ուոքերին

Մայիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած MTV Movie & TV Awards 2017 մրցանակաբաշխությանը հերթական պարգևը ստանալուց հետո «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Վին Դիզելը հարգանքի տուրք է մատուցել իր ընկերոջը՝ վերոնշյալ ֆիլմի աստեղրից մյուսին՝ Փուլ Ուոքերին, ով 2013 թվականին մահացավ ավտովթարից:

«Ես պետք է շնորհակալության խոսքեր ասեմ մի ամբողջ սերունդ դերասանների, ովքեր մասնակցություն են ունեցել մեր ֆիլմերի նկարահանումներին, որտեղ նշանակություն չի ունեցել մաշկի գույնը և այն, թե որ երկրից ես դու, մենք ընտանիք ենք: Ես չեմ կարող այստեղ կանգնել առանց իմ եղբորը՝ Պաբլոյին (Պաբլոն Ուոքերի մականունն է), շնորհակալություն հայտնելու և ասելու, որ նրան սիրում եմ: Հույս ունենք, որ դու հպարտ ես»,-ասել է Դիզելը՝ հիշեցնելով, որ ուղիղ 15 տարի առաջ ինքն ու Ուոքեր մրցանակ են ստացել՝ ճանաչվելով լավագույն դուետ:

Նույն շարքից