Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանի հարսը կնշանակվի Երևանի 131 հիմ­նական դպրոցի տնօրեն. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 38 մանկա­պարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Սրման Սահակյանի համար, առաջի­կայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմ­նական դպրոցի տնօրեն: Դպրո­ցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշա­կերտների կողմից, և նրա փո­խարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առա­ջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը: Հավանաբար Գալուստ Սահակյանը որո­շել է սեփական կապերն օգտա­գործելով՝ պարգևատրել հար­սիկին' վարչական ռեսուրսները օգտագործելով որդու հաղթա­նակին կարևոր մասնակցու­թյուն ունենալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից