Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդը որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ: Մասնավորապես, Ղազարյանի որդիներից մեկը՝ Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի՝ հունիսին կայանալիք ընտրություններում: Ըստ տեղեկությունների՝ նրան աջակցելու է իշխող ՀՀԿ-ն։ Հովհաննես Ղազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ խոսել ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ դեռ ժամանակը չէ:

Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի նախորդ ընտրություններում Հովհաննես Ղազարյանը կրկին առաջադրվել էր, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց՝ պայքարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձավ Արտաշատի քաղաքապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից