Քաղաքականություն 

Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչև ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։

Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից