Հասարակություն 

«Audi A6»-ը սահել է ձորը

Մայիսի 9-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Ախպարա (Աղբյուրակ) թաղամասի խաչմերուկի մոտակայքում Audi մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 35 GL 956 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 15 մ). ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:

Ուղևոր՝ 1956 թ. ծնված Օ. Ե.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից և բարձացվել ավտոքարշակի վրա:

Նույն շարքից