Քաղաքականություն 

Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՀ ՄԻՊ խոսնակի պաշտոնից

analitik.am

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է:

Երախտագիտությունս եմ հայտնում Արման  Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաևմարդկային ջերմ վերաբերմունքի համար:

Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»,-ասված է Զոհրապ Եգանյանի տարածած հայտարարության մեջ:

Նույն շարքից