Հասարակություն 

Ապրիլին «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5409 զանգ

analitik.am

2017 թվականի ապրիլին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծծառայության միջոցով ստացվել է 5409 զանգ:

 

Ստացված զանգերից 1273-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 539 զանգ ընտանիքի անապահովության, 243-ը՝ երեխայի խնամքի, 243-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 595-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 123-ը՝ մայրության նպաստի տրամադրմանը: 112 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

 

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (113), ավանդիփոխհատուցման (459) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

 

Ապրիլ ամսին ստացվել է 47 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 7-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 37-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

 

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում էստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք էտրվել:

 

Նույն շարքից