Հասարակություն 

Մահացել է դրիմ-հաուս ժանրի հիմնադիրներից դիջեյ Մայլզը

47 տարեկան հասակում մահացել է հայտնի դիջեյ և կոմպոզիտոր Ռոբերտ Մայլզը: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով DJ Mag Italia-ին:

Մահվան պատճառները հայտնի չեն:

Մայլզը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1995 թվականին, երբ լույս տեսավ նրա Children կոմպոզիցիան: 1996 թվականին նա ներկայացրեց Fable երգը, որը առաջին հորիզոնականներում էր գտնվում Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների հեթ-շքերթներում:

Մայլզը համարվում է դրիմ-հաուս ժանրի հիմնադիրներից մեկը:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=6QEPrDBMqJ0

 

Նույն շարքից