Քաղաքականություն 

Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է զենք չմատակարարել Սիրիայի քրդերին

analitik.am

Սիրիայի քրդերին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումն անընդունելի է, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրետտին Ջանիկլին, փոխանցում է Reuters-ը:

«Մենք չենք կարող համակերպվել կոալիցիայում ահաբեկչական կազմակերպության ներկայության հետ, որը սպառնում է թուրքական պետության ապագային: Հույս ունենք, որ ամերիկյան իշխանությունները կվերանայեն իրենց որոշումը»,-ասել է Ջանիկլին:

Սա թուրքական կողմի առաջին պաշտոնական արձագանքն էր ամերիկյան որոշմանը, որի համաձայն զենք է մատակարարվելու Սիրիայի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին: Այս կազմակերպությանն Անկարան մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ, որն էլ իր հերթին Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում:

Քրդական ուժերին զենք մատակարարելու մասին որոշում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան հաստատել էր մայիսի 9-ին:

 

Նույն շարքից