Քաղաքականություն 

Վարչապետի հայտարարությունը դպրոցներում տագնապ է առաջացրել. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտասարդ թոշակառու:

Երեկ «Ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթության նախարար Լևոն Մկրտչյանից։

Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված և թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից