Հասարակություն 

Երկրաշարժ Չինաստան-Տաջիկստան սահմանին. կան զոհեր, ավերվել է ավելի քան 180 շինություն

analitik.am

Սույն թվականի մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 01:58-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 10-ին, ժամը 21:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.590 և արևելյան երկայնության 75.340աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտի, Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Ըստ ”Associated Press” լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով Չինաստանում զոհվել է 8 մարդ, կան վիրավորներ, ավերվել է ավելի քան 180 շինություն:

Նույն շարքից