Քաղաքականություն 

Եվրահանձնաժողով զգուշացնում է Թուրքիային

analitik.am

Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, բանակցությունները, որոնք տարվում են ԵՄ-ին այդ երկրի անդամակցության համար, կդադարեցվեն: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է Handelsblatt-ը:

««Կարմիր գիծը» կլինի այն, եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը: Դա հակասում է եվրոպական մասշտաբներին և արժեքներին»,-ասել է Յունկերը՝ հավելելով, որ բանակցությունները կդադարեցվեն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ վարչապետի և ընդդիմության հետ քննարկելու է մահապատիժը վերադարձնելու հարցը:

 

 

Նույն շարքից