Հասարակություն 

Գողությունը բացահայտվեց

analitik.am

Մայիսի 10-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի դիմաց գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1976 թ. ծնված Վահան Ս.-ի վարորդական վկայականը, բանկային քարտ և 15.000 դրամ:
Պարզվել է, որ Սպարտակ Մ.-ն նույն օրը, ժամը 11.20-ին, թիվ 47 ավտոբուսի սրահում Վահան Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից