Հասարակություն 

Արցախի ՊԲ-ն՝ սահմանին ‹‹ՇԱՆԹ››-ի օպերատորի վիրավորվելու մասին

analitik.am

Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Նույն շարքից