Հասարակություն 

Շարունակվում է ծառերի կրապատումը

analitik.am

Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվում են ծառերի գարնանային կրապատման աշխատանքները։ Նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք տալն է: Դեկորատիվ ծառերի գերակշիռ մասն այս ընթացքում արդեն կրապատվել է, սակայն, տեղումնառատ եղանակով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տեղեկացմամբ, գործընթացը կշարունակվի մինչև արևային կայուն եղանակի հաստատումը:

Նույն շարքից