Հասարակություն 

Հրդեհ Արցախի պողոտայում

analitik.am

Մայիսի 11-ին, ժամը 12:26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ ավտոշուկայի մոտակայքում այրվում են ավտոմեքենայի մնացորդներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում այրվում են ավտոմեքենայի հին պահեստամասեր (40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:42-ին, մարվել՝ 12:48-ին:

Նույն շարքից