Քաղաքականություն 

Մաստարայում քաղաքացիները դուրս են եկել Ծառուկյանի դեմ՝ պաշտպանելով Խաչիկ Մանուկյանին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արագածոտնի Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը՝ ի պաշտպանություն այս տարածքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, որը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա դիմումից հրաժարված 8 պատգամավորների թվում է:

Հավաքված 20-30 մարդկանց տուն ուղարկելու ապարդյուն փորձեր է արել Մաստարայի համայնքապետ Սարգիս Ավետիսյանը, սակայն բանը հասել է «դիվանբաշուն», ու «ինքնաբուխ» հավաքը ցրել հաջողվել է միայն մարզի ոստիկանապետի այցից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից