Քաղաքականություն 

Իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։

Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաև` վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, և նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեև դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից