ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփեյսերն արդեն մի քանի օր է չի ներկայանում մամուլի ասուլիսներին, իսկ նրա պարտականությունները կատարում է վերջինիս տեղակալը՝ Սարա Սանդերսը:
Այս հարցը սկսել է հետաքրքրել ԶԼՄ-ներին, որոնք փորձել են ճշտել, թե ուր է կորել Թրամփի խոսնակը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Շոն Սփեյսերն այս պահին զինվորական ծառայության մեջ է:
Գործակալությունը նշում է, որ Սփեյսերը 1999 թվականից ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի անդամ է և ամեն ամիս պարտավոր է մի քանի օր զինվորական ծառայության անցնել: