Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

analitik.am

Մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 235 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 203-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 32 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 87 հեռախոսազանգ, որոնցից 70-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից