Քաղաքականություն 

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին

analitik.am

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զենք մատակարարելը կվնասի Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր Սիրիայում քրդերին զենք մատակարարելու որոշումը, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել թուրքական կառավարական շրջանակներում:

«Սիրիայի քրդերին զենք մատակարարելը վնասելու է Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությանը: Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա: Ահաբեկչական խմբավորումը վերացնել մեկ այլ ահաբեկչական խմբավորմամբ, դա իդեալական քաղաքականություն չէ»,-հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ YPG-ն սպառնալիք է Թուրքիա պետության համար:

 

 

Նույն շարքից