Հասարակություն 

Վրացիների մեկ տոկոսի կարծիքով Հայաստանն ամենամեծ սպառնալիքն է իրենց երկրի համար

analitik.am

Վրաստանում Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ այդ երկրի քաղաքացիների մեծ մասի կարծիքով Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է Վրաստանի համար:

Հարցին, թե որ երկիրն է ամենամեծ սպառնալիքը Վրաստանի համար, վրացիների 63 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստանը: Ցուցակում հայտնվել են նաև  Թուրքիան՝ 6 տոկոս, ԱՄՆ-ը՝ 5 տոկոս, Հայաստան՝ 1 տոկոս, Իրանը՝ 1 տոկոս և հենց Վրաստանը՝ 1 տոկոս:

Հարցին, թե որ երկիրն է ամենալավն ապահովում Վրաստանի անվտանգությունը, վրացիների 35 տոկոսը տվել է ԱՄՆ-ի անունը, 12 տոկոսը՝ Վրաստանի, 10 տոկոսը՝ Ռուսաստանի, 2 տոկոսը՝ Ադրբբեջանի, 1 տոկոսը Ֆրանսիայի, 1 տոկոսը՝ Թուրքիայի, 1 տոկոսը՝ Հայաստանի:

Հարցմանը մասնակցել է 2493 մարդ:

 

Նույն շարքից