Հասարակություն 

Գիտնականները խորհուրդ են տալիս ձուն չփահել սառնարանի դռան մեջ

analitik.am

Ամբողջ աշխարհին իրենց հետազոտություններով հայտնի բրիտանացի գիտնականները հանդես են եկել հերթական հետազտությամբ՝ հայտարարելով, որ ձուն պահելու համար ամենավատ տեղը սառնարանի դուռն է, գրում է Daily Mail-ը:

Փորձագետները պնդում են, որ ձուն պահելու համար ամենահարմար տեղը սառնարանի միջին դարակն է, որտեղ կա ջերմաստիճանի  մշտական չափ և այն չի ենթարկվում կտրուկ փոփոխությունների:

Գիտնականները նաև նշում են, որ ձուն պետք է պահել սուր հոտ ունեցող ուտելիքներից հնարավորինս հեռու, քանի որ դրանք շատ զգայուն են հոտերի նկատմամբ:

 

Նույն շարքից